Թեկնածուն կամավորների միջոցով ցուցակներն է ճշտում
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, լրագրող Գայանե Առուստամյանը մտադիր է իր շտաբի կամավորների միջոցով ստուգել իր ընտրատարածքի ընտրողների թիվը: Ըստ նրա, միայն Ավանում, ընտրողների թիվը ավելացել է 4 հազարով:
“Կամավորները ընկնում են դռնեդուռ: Միայն երեկվա տվյալներով 200 խախտում են հայտնաբերել: Ավանում, օրինակ, 7000 մարդ ֆիզիկապես գոյություն չունի”,-ասաց թեկնածուն:
Գայանե Առուստամյանի խոսքով, չնայած ընտրատարածքում ստեղծված վախի մթնոլորտին, շատերը հրաժարվում են ընտրակաշառքից:
Հիշեցնենք, որ առաջադրումից հետո Գայանե Առուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ չի վախենում մրցակցությունից եւ պայքարելու է մինչեւ վերջ: Նշենք նաւե, որ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ՀՀԿ-ից, “Ժառանգությունից”` Աժ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ անկուսակցական Արսեն Մանուկյանը: