Ինչու՞ է 94-ամյա միլիարդատերը որոշել ամուսնանալ
94-ամյա ավստրիացի միլիարդատեր, “Billa” սուպերմարկետների ցանցի հիմնադիր Կարլ Վլաշեկը հայտարարել է ամուսնանալու մտադրության մասին: Այս անգամ ձեռնարկատիրոջ ընտրյալն է դարձել այրի Ռիկի Շենկը, ով հրաժարվում է ասել իր տարիքը:
Հարսանիքը կկայանա մոտ օրերս: Այս ամուսնությունը Վլաշեկի համար 5-րդը կլինի: Երբ նրան հարցրել են` ինչու է նրան անհրաժեշտ 5-րդ անգամ ամուսնանալ, նա հայտնել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ եւ, բացի այդ, ցանկանում է կյանքը կապել իր սիրելիի հետ: Սակայն Շենկն` ի պատասխան փեսացուի հայտարարությանը, ասել է, որ դժվար թե կարողանա երեխաներ ուենալ, քանի որ ինքն այնքան էլ երիտասարդ չէ:
Վլաշեկը 4 երեխա ունի նախորդ ամուսնություններից: Նրա ընտրյալը երեխաներ չունի: Միլիարդաատերը եւ նրա սիրելին ծանոթանացել են մի ընդունելության ժամանակ եւ զրույցի ընթացքում պարզել, որ Վլաշեկի նախկին կինը եւ Շենկի նախկին ամուսինը մահացել են նույն օրը:
“Forbes”-ի տվյալներով` Կարլ Վլաշեկի հարստությունը գնահատվում է 4,4 մլրդ եվրո: