04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարսնացուն մահացել է հարսանիքից մեկ ժամ առաջ

32-ամյա բրիտանուհի Ջեմմա Վեբը չի հասցրել ամուսնանալ փեսացուի հետ ձվարանների քաղցկեղի պատճառով: Աղջիկը մահացել է իր կյանքի կարեւորագույն իրադարձությունից մեկ ժամ առաջ:

Փեսացուն, ով սիրելի կնոջ  սարսափելի հիվանդության մասին իմացել է իրենց հանդիպումից մեկ տարի անց, ամուսնության առաջարկություն է արել Ջեմմային, որպեսզի իրենք համատեղ պայքարեն չարիքի դեմ: Քանի որ բժիշկներն զգուշացրել են, որ Ջեմմայի վիճակը գնալով վատանում է, իսկ հարսանիքից երկու ամիս առաջ ուռուցքը տարածվել է նաեւ նրա լյարդում եւ թոքերում, զույգը փոխել է հարսանիքի օրը:

Հանդիսավոր արարողությունը նշանակված է եղել 16.30-ին, սակայն 15.30-ին Ջեմման մահացել է:

“Eve Appeal” բարեգործական կազմակերպության ղեկավարի խոսքով` Ջեմման մեծ գումարներ է ներդրել ընկերության հիմնադրամում, ինչպես նաեւ գիրք է գրել ձվարանների քաղցկեղի ախտանիշերի մասին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ