10 Հունվարի, Saturday, 2026
KFC

“Time’-ը հրապարակել է տարվա ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկը

Հեղինակավոր “Time‘ հանդեսը հրապարակել է տարվա ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկը:

Համաշխարհային քաղաքական ոլորտում հանդեսն առանձնացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Քաթարի շեյխ Համադ բին Ջասիմա ալ-Թանիին, Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանին, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին, որն այժմ պայքարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակացության միասնական թեկնածու դառնալու համար:

Ինչ վերաբերում է գիտնականներին, ապա ցանկում ընդգրկվել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկուհի Էլինոր Օստրոմը, վիճակագիր Հանս Ռոսլինգը եւ վարակաբան Ռոն Ֆուշյեն:

Մարզիկների մեջ են հայտնվել “Բարսելոնայի” ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի եւ թենիսիստ Նովակ Ջոկովիչի անունները: Շոու-բիզնեսի ներկայացուցիչների թվում են երգչուհի Ադելը եւ դերասանուհի Թիլդա Սուինթոնը:

Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ “Time‘-ի ցանկում չկա ամերիկյան հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի անունը, ում հաղորդումը փակվեց 2011-ին: Նա ռեկորդային ցուցանիշ է գրանցել` հայտնվելով “Time-100′-ում 9 անգամ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ