26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Նայած թե Ռուբեն Հայրապետյանը ինչպես է ներողություն խնդրել’

‘’Նայած թե Ռուբեն Հայրապետյանը ինչպես է ներողություն խնդրել’’,- Henaran.am-ի հետ զրույցում մեծամասնական պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի ժեստը այսպես  մեկնաբանեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը:

Հիշեցնենք, այն բանից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանը մերժել էր Գայանե Առուստամյանի հեռուստաբանավեճի հրավերը` ասելով, թե վախենում է, որ վերջինս իրեն կճանկռի, Գայանե Առուստամյանը պահանջել էր Հայրապետյանից ներողություն խնդրել:

Սրան հաջորդել էր ‘’Արմնյուզ’’-ի եթերում Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը. ‘’Եթե Գայանե Առուստամյանը վիրավորվել է, ուրեմն ես ներողություն եմ խնդրում’’:

‘’Պարոն Հայրապետյանը ասել է, եթե ես վիրավորել եմ, ուրեմն` ներողություն, այսինքն` նա այնուամենայնիվ գտնում է, որ ինձ չի վիրավորել: Ինչեւէ, ես այդ հարցին գնահատական կտամ Ռուբեն Հայրապետյանի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ’’,- ասաց Գայանե Առուստամյանը, հավելելով.

‘’Ես իրեն արդեն առաջարկել եմ բանավեճի դուրս գալ, քանի որ համոզված եմ, որ բանավեճի միջոցով է հնարավոր է ներկայանալ ընտրողներին եւ կողմնորոշել նրանց, իսկ թե պարոն Հայրապետյանը կընդունի իմ բանավեճը, թե չի ընդունի…ամեն դեպքում ես բանավիճելու հետ կապված արձագանք մինչ օրս չեմ ստացել’’,- նշեց Գայանե Առուստամյանը:

Ինչպես է գնահատում իր շանսերը: Գայանե Առուստամյանը չցանկացավ մեկնաբանել հարցը, որովհետեւ այս պահին չի ուզում կանխագուշակել:  ‘’Ընտրություններից հետո կվերլուծեմ, կմեկնաբանեմ` ինչ կատարվեց, ինչ շանսեր ունեի, ինչ ակնկալիքներ ունեի, արդյոք արդարացան ակնկալիքները’’,- եզրափակեց Գայանեն:

Հիշեցնենք, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված են թեկնածուներ Գայանե Առուստամյանը, ում սատարում է ՀԱԿ-ը, ՀՀԿ-ից` Ռուբեն Հայրապետյանը եւ ‘’Ժառանգությունից’’` Ստյոպա Սաֆարյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ