27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը վախեցա՞ծ է

Այսօր Հենարան մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց Հայաստանում սփյուռքահայերի առջեւ ծառացած հիմնական խնդիրների  եւ հայ օլիգարխների մասին:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի  իշխանությունները պիտի հեշտացնեն սփյուռքահայերի կյանքը Հայաստանում, քանի որ ներկայումս նրանց համար այդ կյանքը բավական դժվար է:

՛՛Նրանց պետք է շահագրգռել, որ նրանք վերադառնան ու մնան Հայաստանում, սակայն նրանց համար երկու մարտահրավեր կա՝ հնարավորությունների պակաս, եւ օլիգարխներով հագեցած տնտեսություն, չափազանց հարուստների եւ չափազանց աղքատների առկայություն, եւ վերջապես՝ ժողովրդավարության պակաս՛՛,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանյան նախընտրական շրջանին, ապա փորձագետի կարծիքով, այս նախընրական շրջանը  մի մեծ խնդիր բացահայտեց, որ քաղաքական քննարկումների եւ երկխոսության մակարդակը շատ ցածր է, քանի որ Հայաստանում  քաղաքականությունը շարունակում է մնալ որպես անձերի քաղաքականություն:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այս օրերին ոչ մի քաղաքական ուժի կողմից չեն քննարկվում  այնպիսի առանցքային խնդիրներ, ինչպիսիք են՝ քաղաքական  կուսակցությունների վերաբերմունքը  Մեծամորի ատոմակայանի  եւ կրթության որակի հանդեպ, եւ  դրա փոխարեն ընթանում է պայքար անձերի միջեւ:

Անդրադառնալով հայ օլիգարխներին, Ռիչարդ Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ դա մտահոգիչ գործոն է եւ երեւույթ, որին արեւմուտքում անվանում են ՛՛Ֆրանկեշտեյնի հրեշ՛՛, որը սկսում է ամբողջությամբ ղեկավարել տնտեսությունը:

՛՛Զզվելի երևույթ է,  որ օլիգարխները վերադառնում են խորհրդարան, նրանք քիչ հարկ են վճարում պետությանը, այնպես որ իրենք սպառնալիք են հենց պետության համար, իսկ մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության  համար՛՛,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ օլիգարխները համակարգի ժանտախտն են:

Վերջում Ռիչարդ Կիրակոսյանը ավելացրեց.՛՛Օլիգարխը գնում է ժողովրդի հետ հանդիպման զենքով: Ի՞նչ կարող են ասել նրանք դրա մասին: Արդյոք օլիգարխները վախեցած են հայ ժողովրդից, թե դա ապացուցում է, թե ինչ որակի քաղաքական գործիչ է նա՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ