15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Բոլոր տղամարդիկ էլ կեղտ են”. հուսահատ կինը խմբակային սեքս օրգիա է արել լողափին

Կինը, որը վերջերս Թել-Ավիվի լողափերից մեկում հրապարակայնորեն սեքսով էր զբաղվել, ամենայն հավանականությամբ, իր արարքի համար պատասխան կտա դատարանում, գրում է “NEWSruIsrael”-ը: Իսկ ահա խմբակային օրգիային իբր թե  մասնակցած դեռահասների խմբի արարքների մեջ ոստիկանությունը հանցագործություն չի տեսել:

Քննիչի հետ մի քանի ժամ զրուցելուց հետո կնոջն ազատ են արձակել գրավի դիմաց: Նա ոստիկաններին հայտնել է, որ իր արարքի մեջ դատապարտելի ոչինչ չի տեսնում, իսկ իր ընկերոջ հետ սեռական հարաբերություններ է ունեցել եւ որ դա տեղի է ունեցել լողափից բավականին հեռու:

Կինը, ով “ուղեկցորդուհի” է աշխատում, նաեւ հայտնել է, որ իրեն ոչ ոք ոչինչ չի ստիպել, որ ամեն ինչ իր կամքով է եղել եւ նույնիսկ զարմացել է, թե ինչու է իր արարքն այդքան մեծ աղմուկ բարձրացրել:

Ականատեսների վկայությամբ` կինը բարձրաձայն ծիծաղել է եւ ավազ նետել հանգստացողների վրա: Իսկ երբ նրանցից մեկը փորձել է կանգնեցնել իրեն, նա ասել է, որ ինքը “ազատ” է եւ կարող է իր մարմնի հետ անել այն, ինչ ցանկանում է: Զվարճանքին մասնակցած տղամարդիկ  ասել են, որ իրենց սիրուհու հետ ծանոթացել են լողափում:

Լրագրողները, ովքեր հրապարակել են լուսանկարներ միջադեպից, ենթադրում են, որ կնոջ արարքի պատճառը “անձնական դրաման” է: Օրգիայի ընթացքում մի պահ կինը ոգեւորված բացականչել է. “Բոլոր տղամարդիկ էլ կեղտ են, նա ինձ դավաճանել է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ