28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է անում Լեդի Գագան իր միլիոնները

Ամերիկյան էքսցենտրիկ երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ չի վատնում իր վաստակած միլիոնները:

26-ամյա փոփ երգչուհին առաջվա պես բնակվում է իր նյույորքյան մեկ սենյականոց բնակարանում, որը նա ուներ նախքան համաշխարհային հռչակ ձեռք բերելը: Նա խոստովանել է, որ ընդհանրապես փող չի ծախսում իր վրա, ամբողջ գումարը նա ներդնում է հերթական երգը ձայնագրելու կամ համերգային  նոր շրջագայության  մեկնելու համար:

Նման խնայողությունը զարմացնում է նույնիսկ Գագայի անձնական մենեջերին: “Նա անընդհատ հարցնում է` արդյոք ես չեմ կորցրել իմ կրեդիտ քարտը, քանի որ դրանից գումար չի պակասում: Ես չեմ ծախսում փողը եւես չեմ գժվել”,-հայտարարել է երգչուհին:

Սակայն շատ հնարավոր է, որ մոտ ապագայում Գագան ստիպված լինի ծախսել իր խնայողությունները, քանի որ մտադիր է ամուսնանալ իր փեսացու Թեյլոր Քինի հետ: Արեւմտյան մամուլը գրում է, որ Գագան ցանկանում է ամուսնանալ եւ ամուր ընտանիք կազմել, նույնիսկ մտադիր է հաջորդ տարի երեխա ունենալ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ