03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանի “կալիբրները”

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը  անդրադարձավ Սամվել Ալեքսանյանին եւ Ռուբեն Հայրապետյանին:

Նա նշեց, թե “30 վայրկյանի” գաղափարը չէր ուզում պղծել “Լֆիկով” եւ “Նեմեցով”, բայց յուրաքանչյուրի հասցեին մի նախադասություն պիտի ասի.

“Լֆիկի մասին. նա ապացուցեց, որ իմաստուն հայ ժողովուրդը իրեն շատ դիպուկ անուն է դրել: Իմ ընտրարշավի ընթացքում նա ամեն օր թաքնվում է լֆիկների ետեւում:

Մտադիր եմ ջախջախել Լֆիկ Սամոյին: Նրա կողմից այս հիստերիան ցույց է տալիս, որ իմ հաղթանակն իրական է:

Հիմա Նեմեցի մասին. տեսաք, թե ինչպես ուղիղ եթերից ճողոպրեց ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ բանավեճից: Նեմեց Ռուբոն ուղիղ եթերից փախավ ճղճղանի նման: Եթե մտքովդ կանցնի ճղճղալ ՀԱԿ-ի առաջնորդի ու ակտիվիստների մասին, կհիշես ապրիլի 16-ը, որ փախար ուղիղ եթերից: Խոսող մարդը չէր փախչի”:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ուզում է խոսել կալիբրների մասին ու նշեց. “Նեմեց Ռուբո, դու Գեղամյանի կալիբրի գործիչ ես, որի հետ ընդգրկված ես նույն ցուցակում, դու Շուշան Պետրոսյանի կալիբրի գործիչ ես, դու Արմեն Գեւորգյանի կալիբրի գործիչ ես, դու Դավիթ Հարությունյանի կալիբրի գործիչ ես”,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ