Բուսաբանական այգում բարդիներ են հատվում
‘Խոսքի իրավունք’ միավորումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
‘Խոսքի իրավունք’ միավորումը տեղեկացել է էկոակտիվիստներից, որ այս պահին բուսաբանական այգում առողջ բարդիներ են տապալվում գետնին:
Ռեստորանային համալիրներից մեկի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին:
Հետաքրքիր է, թե արդյոք բուսաբանական այգու տնօրինությունը գիտի այս մասին:
Ոչ տնօրինությունից մարդ կար այգում, ոչ էլ պահակներն էին տեղում, դուռը կողպած, տարածքը լքված:
Այժմ բուսաբանական այգու շքամուտքին կից ռեստորանի աշխատակիցները բռնկվել են բուռն գործողության, բերելով իրենց ծանր տեխնիկան եւ դրուժբա սղոցով երբեմնի կանաչ, թռչունների բներով հարուստ բարդիները հատում, տապալում, հավասարացնում են գետնին:
Ի գիտություն, երեկ անհայտ անձանց կողմից հրդեհ էր բռնկվել այգում, որը սեփական ուժերով կարողացան մարել բնապահպանները:
‘Խոսքի իրավունք’ միավորումը հնչեցնում է տագնապ առ այն, որ բուսաբանակ այգին անմիխիթար ու լքված վիճակում է:
Henaran.am-ին հաղորդում են ‘Խոսքի իրավունք’ միավորման մամլո ծառայությունից