Լեգենդար երաժիշտն արտասվել է կոմայի մեջ /վիդեո/
“Bee Gees” խմբի լեգենդար վոկալիստ Ռոբին Գիբը դուրս է եկել կոմայից: Գիբը կոմայի մեջ էր շուրջ մեկ շաբաթ: Ինչպես հայտնել է երգչի մամլո քարտուղարը, նա արդեն կարողանում է շարժել գլուխը եւ շփվել ընտանիքի անդամների հետ:
Գիբի կնոջ խոսքով` մինչ ամուսինը կոմայի մեջ է եղել, ինքը եւ իրենց 3 երեխաները նրա համար երգեր են երգել: Դվինա Գիբը պնդում է, որ ամուսինը լացում էր այդ պահերին:
Հիվանդին այցելում էր “Bee Gees”-ում նրա գործընկեր եւ եղբայր Բարի Գիբը, ով եւս երգում էր նրա համար:
Այս ընթացքում Գիբի պաշտոնական կայքը ժամանակավորապես փակվել է, քանի որ պորտալը չի դիմացել այցելուների մեծ հոսքին:
62-ամյա երաժշտի` կոմայի մեջ ընկնելու մասին լուրը հայտնի է դարձել ապրիլի 15-ին: Նրան տեղափոխել էին Լոնդոնի հիվանդանոցներից մեկը` թոքախտի ախտանիշերով: Մեկ ու կես տարի առաջ Գիբի մոտ աղիների եւ լյարդի քաղցկեղ էին հայտնաբերել, որի հետ երաժիշտը շարունակում է պայքարել: