06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կորեացի ծովակալի որդին պատմել է Պուտինի դստեր մասին ճշմարտությունը

Հարավկորեացի ծովակալի որդին` Յուն Յոնգ Գուն, որին վերջին 2 տարվա ընթացքում տեղի ԶԼՄ-ները շտապում էին ամուսնացնել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի կրտսեր դստեր` 26-ամյա  Եկատերինա Պուտինայի հետ, հերքել է առաջիկա հարսանիքի մասին լուրը եւ հայտարարել, որ իրենք վաղուց էլ չեն հանդիպում, տեղեկացնում է “NEWSru.com”-ը:

Առաջին անգամ  նրանց հարսանիքի մասին լուրերը հայտնվեցին 2010-ի աշնանը, սակայն այդ լուրերը հերքեց Պուտինի մամլո քարտուղարը: Մի քանի օր անց ենթադրյալ փեսացուն եւս հայտարարել էր, որ չի պատրաստվում ամուսնանանլ ՌԴ վարչապետի հետ, որ ինքն ավելի քան  10 տարի ծանոթ է Կատյայի հետ, սակայն չի  պատրաստվում ամուսնանալ: “Ես ընդամենը 26 տարեկան եմ, դրա համար էլ դեռեւս վաղ է խոսել ամուսնության մասին:

Երիտասարդները ծանոթացել են 1997-ին Մոսկվայի միջազգային դպրոցի դիսկոտեկում: Նրանք ընկերացել են եւ պարբերաբար հանդիպել մի քանի տարի շարունակ:

Հետագայում երիտասարդը մեկնել է ԱՄՆ սովորելու եւ նրանք Կատյայի հետ հազվադեպ են հանդիպել` շարունակելով շփվել համացանցում եւ հեռախոսով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ