15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Ռոբինհուդը’` վերջացած խաղաքարտ, Օսկանյանը` դեսանտ, ԲՀԿ-ն` վերջին քաղաքական պենալտի

Ես վստահ եմ, որ կստանամ ընտրողների աջակցությունը, իմ էլեկտորատը բարձր հասարակագիտական գիտակցություն ունի եւ ճիշտ ընտրություն կկատարի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գլխավոր մարքսիստը` թիվ 41 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Հակոբյանը:

Նա համարում է, որ իր  ընտրատարածքում չունի մրցակիցներ գաղափարական առումով, քանի որ, ըստ մաքսիստի, մյուս թեկնածուները՝ Հակոբ Հակոբյանը եւ Սպարտակ Հարությունյանը բիզնեսմեններ են, այլ ոչ՝ քաղաքական գործիչներ, ավելին, նրանք մտել են ընտրարշավ Սահմանադրության 65-րդ  հոդվածի կոպիտ ոտնահարմամբ, սակայն, թե ինչպիսի հնարքներ նրանք կարող են իրականացնել հաղթելու համար, դա արդեն ժամանակը ցույց կտա:

Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների մասին մարքսիստի մտահոգություններին, ապա Դավիթ Հակոբյանին այդքան էլ չի անհանգստացնում դրանցում մեռած մարդկանց, կամ նոր անունների առկայությունը, քանի որ այդ ամենը չի կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Մտահոգիչը, ըստ Դավիթ Հակոբյանի, պասիվ ընտրողների մեծ թիվն է:

՛՛Ոչ ոք չի մտածում, որ ընտրողների 50 տոկոսը բոյկոտում է ընտրությունները: Իսկ նրանք  իրավունք ունե՞ն` չկատարելու իրենց քաղաքացիական պարտքը,  իրավունք ունե՞ն պետական մեքենա չձեւավորելու, հետո պետությանը պահանջներ ներկայացնելու, այ նրանց մասին պետք է մտածել, հենց նրանք են փչացնում ընտրությունների պրոցեսը՛՛,- նշեց Դ.Հակոբյանը՝ հավելելով, որ անարդյունավետ տակտիկական զինանոց էր նաեւ միջկուսակցական ընտրական շտապ ստեղծելը, քանի որ դրա փոխարեն, քաղաքական ուժերը պետք է  գաղափարական հմայքով հրապուրեին պասիվ էլեկտորատին:

Նրա համոզմամբ՝ համամասնական ընտրակարգը ամենահանցագործ գաղափարն է, քանի որ ‘մակաբույծների ու պորտաբույծների մի ցուցակ անհայտությունից գնում է դեպի քաղաքական օլիմպոս’:

Անդրադառնալով նախագահական ընտրություններում Դավիթ Հակոբյանի թեկնածությանը եւ իր հնարավոր հակառակորդներին, մարքսիստը համոզմունք հայտնեց, որ գաղափարական առումով  ՛՛արցախյան վիկինգների առաջին էշելոնը կլինի, թե երկրորդ էշելոնը՛՛, նրանց իրեն  մրցակից չի համարում, սակայն  քաղաքական բոնապարտիզմի առումով՝ նրանք իր համար  գլխավոր ախոյաններ են, հատկապես ՛՛Ռոբինհուդը՛՛:

՛՛Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն անընդունելի անձ է հասարակության կողմից, այլ կարծում եմ վերջացած խաղաքարտ է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ես էլի եմ ասել, որ սա նրանց վերջին քաղաքական պենալտին է, ընտրություններից հետո նրանք պիտի ապացուցեն իրենց ինքնուրույն քաղաքական ուժ լինելը  ու փոփոխություններ կատարեն, այլ ոչ մնան իշխանությունների սպասավորը, ինչպես ՕԵԿ-ը՛՛,- կարծիք հայտնեց Դ.Հակոբյանը:

Անդրադառնալով Վարդան Օսկանյան քաղաքական գործչին, մարքսիստն ասաց.՛՛Նա դեսանտ է իջեցված ԲՀԿ-ում, ինձ մի հարցրեք էլի նրանից, նա իմ մակարդակին չէ՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ