10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պոռնոֆիլմերի ազդեցությունը առողջության վրա

Պոռնոֆիլմերի “բաց” տեսարանների դիտման ընթացքում սեռական կենտրոնները ժամանակավորապես ճնշում են ուղեղում տեսաղական անալիզատորի ակտիվությունը:

Ավելի վաղ նման ենթադրություններ եւս արվել էին, սակայն դրանք հավաստի չէին: Այս անգամ հոլանդացի գիտնականներն ավելի լրջորեն են մոտեցել հարցին` գիտափորձի համար հրավիրելով սեքսուալ ակտիվ տարիքի 12 հետերոսեքսուալ կանանց: Նրանք բոլորը հորմոնալ անալիզներ են հանձնել, որպեսզի հորմոնալ ֆոնի անձնային տարբերությունները չանդրադառնան գիտափորձի արդյունքների վրա:

Կանանց 3 տեսագրություն են ցուցադրել, որոնցից մեկը փաստագրական ֆիլմ է եղել, մյուս երկուսը` էրոտիկ բնույթի, ընդ որում, ի տարբերություն առաջինի` 2-րդ ֆիլմում “բաց” տեսարաններ են եղել: Ինչպես գրում է “Journal of Sexual Medecine” ամսագիրը, արդյունքում պարզվել է, որ միայն վերջինիս դիտման ընթացքում է տեղի ունեցել արյան ներհոսքի նվազում դեպի ուղեղի տեսողական կենտրոններ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ