14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԺԿ փոխնախագահը հույս հայտնեց, որ մայիսի 6-ին Հայաստանը չի սխալվի

Քիչ առաջ Կոնգրես հյուրանոցում մեկնարկեց Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները թեմայով սեմինարը, որը նախագահում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան:  Սեմինարին ներկա են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ սեմինարը նվիրված է եղել եվրոպական արժեքներին եւ միջին խավի ձեւավորմանը, այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են “մեր իրականության եւ հռչակած արժեքների միջեւ առկա ճեղքվածքը փակելու համար”:

Խայմե Մայոր Օրեխան ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԵԺԿ-ին անդամակցած կուսակցություններին եւ հույս հայտնեց, որ այս համագործակցությունը նաեւ ապագային միտված է լինելու:

“Ընտրությունները, որոնք տեղի են ունենալու, շատ կարեւոր կլինեն յուրաքանչյուր կուսակցության համար, բայց այդ ընտրություններն ավելի կարեւոր կլինեն  Հայաստանի  համար, հաղթողը այս ընտրություններում Հայաստանն է լինելու”,-նշեց ԵԺԿ փոխնախագահն ու հավելեց, որ այդ հաղթանակը պետք է ամրապնդի երկրի հեղինակութունը ինչպես երկրի ներսում , այնպես էլ արտաքին աշխարհում եւ մասնավորապես,  Եվրամիությունում:

Խայմե Մայոր Օրեխան կարեւորեց այդ արժեքների հաստատումը Հայաստանում` որպես երիտասարդ ժողովրդավարության երկիր: Խոսելով ճգնաժամից, նա նշեց, որ ԵՄ համար այսօր ամենամեծ խնդիրը ոչ թե քաղաքականն  ու տնտեսականն է, այլ արժեհամակարգը:

“Մենք հիմա խոսում ենք արժեքների ճգնաժամի մասին, որը հիմնականում Եվրոպայում ավելի է սաստկանում, դա  ապրելակերպի ճգնաժամն է”,-նկատեց նա եւ հավելեց, որ Հայաստանը, որպես երիտասարդ ժողովրդավարության երկիր, հնարավորութուն ունի խուսափելու այն խնդիրներից, որի առջեւ այսօր կանգնած է ԵՄ-ն:

“Մատերիալիզմը եւ փողի արժեքը սահմանափակել է մեր ապագան, բայց հույսը մարդկանց մեջ է, իմ հույսն այն է, որ Հայաստանը, որը ԵՄ-ից կարող է շատ բան ստանալ, նաեւ շատ բան կարող է առաջարկել ԵՄ-ին: Իմ կարծիքով Հայաստանը արժեքների համայնք է: Ապագան մեզնից պահանջում է հիշեցնել, որ ճգնաժամն արժեքների ճգնաժամ է եւ մեզ հետեւողականություն է պետք: Ես վստահ եմ, որ Հայաստանը Եվրոպայի մաս է”,-հայտարարեց Խայմե Մայոր Օրեխան:

Կրկին անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ԵԺԿ փոխնախագահը հույս հայտնեց, որ Հայաստանը չի սխալվի. “ԵԺԿ արժեքները պետք է հաղթեն ՀՀ-ում, որովհետեւ Հայաստանի ապագան ԵՄ-ում է, որովհետեւ Հայաստանը գտնվում  Եվրոպայի սրտում”:

Խայմե Մայոր Օրեխայի ելույթից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե կարծում է, որ սեմինարի մասնակիցները կոգեւորվեն այս խոսքերով: “Մեծ էմոցիա կար Ձեր ելույթի մեջ, դա նաեւ լիցքավորում է մեզ հատկապես մեր երիտասարդ քաղաքական գործիչներին միեւնույն ժամանակ, քննարկումների համար բավականին լավ հիմք է ստեղծում”,-նկատեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ