18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Շուրջ 3 հազար ֆրանսուհիների շրջանում կատարած հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանք հիմնականում չեն ամաչում խոսել ինտիմ կյանքի մասին, ինչպես նաեւ հաճույք ստանալ դրանից: Սակայն այդ ամենով հանդերձ միշտ չէ, որ նրանց հաջողվում է օրգազմ ապրել:

Հարցվածների մոտ 74 տոկոսը խոստովանել է, որ սեքսուալ ցանկություն է զգում եւ հաճույք ստանում ինտիմ քնքշանքներից, սակայն միայն 16 տոկոսին է հաջողվում ամեն անգամ օրգազմ ապրել, 55 տոկոսին` բավականին հաճախ, 21 տոկոսին` հազվադեպ, 5 տոկոսը երբեք չի զգում նման երեւույթ:

Հարկ է նշել, որ հարցված տղամարդկանց 76 տոկոսն օրգազմ է ապրել իր առաջին սեռական ակտի ժամանակ, իսկ կանանց 42 տոկոսը նշել է, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է եղել, շատերին դա նույնիսկ ցավոտ է թվացել:

Իսկ այն հարցին, թե ինչն է գրգռում ժամանակակից կանանց, մեծ մասը պատասխանել է` հոգատարությունը, բարությունը եւ քնքշանքը: Տղամարդկանց այս հատկությունները թուլացնում են կանանց, ինչի պատճառով էլ կիրք է առաջանում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ