04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեքսիկուհին ծննդաբերության նոր ռեկորդ կսահմանի

Մեքսիկուհի Կարլա-Վանեսսա Պերեսը պատրաստվում է միանգամից լույս աշխարհ բերել 9 երեխա` 6 աղջիկ եւ 3 տղա: Կինը կծննդաբերի մայիսի 20-ին:

Պերեսը, ում տարիքը չի հաղորդվում, երկար ժամանակ բուժվել է անպտղությունից, արդյունքում` նման անոմալիա  է տեղի ունեցել: Ներկա պահին նա գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:

Տեղի հեուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նա հայտնել է, որ դեռեւս վաղ է անուններ մտածել երեխաների  համար, քանի որ ինքը չափազանց անհանգստանում է ծննդաբերության համար:

Եթե ծննդաբերությունը հաջող անցնի, սա կլինի ամենահազվադեպ դեպքերից աշխարհում, երբ միանգամից այսքան շատ երեխա է ծնվում:

2009-ին ամերիկյան Կալիֆորնիա նահանգի բնակչուհի Նադյա Սուլեյմանը միանգամից 8 երեխա ծննդաբերեց: Մինչ օրս կինը գտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ