24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էյնշտեյնն արգելում էր կնոջը խոսել սեքսից

Ալբերտ Էյնշտեյնը չէր ցանկանում կենտրոնանալ այնպիսի “մանրուքների” վրա, ինչպիսին էր սեքսը: Այդ մասին եւ հարաբերականության տեսության հեղինակի մյուս պահանջների մասին պատմում է Ուոլթեր Իսահակսոնը իր “Էյնշտեյնի կյանքը եւ տիեզերքը” գրքում:

Էյնշտեյնը, պարզվում է, բազմաթիվ այլ մեծերի նման, եսասեր եւ բռնակալ է եղել իր ընտանիքում: Օրինակ` նա արգելում էր կնոջը` ազգությամբ սերբ Միլեւա Մարիչին, նստել իր կողքին կամ իր հետ որեւէ տեղ գնալ: Նա նույնիսկ պնդում էր, որ կինն իր հետ դադարի խոսել:

“Ինձնից ֆիզիկական մտերմություն մի սպասի,”-ասում էր նա կնոջը:

Ֆիզիկոսը պահանջում էր, որ Միլեւան պարբերաբար հավաքի իր աշխատասենյակը, լվանա իր իրերը եւ անկողինը, ինչպես նաեւ օրական 3 անգամ` նույն ժամին կերակրի իրեն: Միայն այդ պայմաններով էր նա համաձայնել պահպանել ընտանիքը` հանուն որդիների` Հանսի եւ Էդուարդի, 1914-ին, երբ նրանց ամուսնությունը 11 տարի հետո կործանման եզրին էր:

Նման պահանջներով լի կյանքի մի քանի ամիսը բավական էին, որպեսզի 39-ամյա Միլեւա Մարիչը որդիների հետ Բեռլինից փախչեր Ցյուրիխ: Պաշտոնապես նրանք բաժանվեցին 1919-ին:

Ավելի ուշ Ալբերտ Էյնշտեյնը ամուսնացավ մորական կողմի իր զարմուհի Էլզա Լեւենտալի հետ: Մահացավ 1955-ին` 76 տարեկանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ