19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ-ում որոշել են այս անգամ զուսպ լինել /վիդեո/

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանեց ՀԱԿ-ԲՀԿ “նախընտրական ռեւերանսի” մասին հարցը: Նա նկատեց, որ  այս ընթացքում “կարելի է համագործակցել` զրկելով ՀՀԿ-ին ԱԺ-ում մեծամասնություն կազմելու հնարավորությունից”:

“Մենք 5 տարի քննադատել ենք կոալիցիայի ամբողջ գործընթացը, այդ թվում եւ “Բարգավաճ Հայաստանին”,-  Լյուդմիլա Սարգսյանը, չցանկանալով մեկնաբանել մեր դիտարկումը` ինչով են տարբերվում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օլիգարխները, որ Կոնգրեսը ՀՀԿ-ականներին քննադատում է, ԲՀԿ-ականներին` խնայում: “Բարգավաճ”-ում այնքան օլիգարխներ չկան, որքան ՀՀԿ-ում”,-նկատեց մեր զրուցակիցը:

Ի տարբերություն 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական իրավիճակի, երբ դեռ ձայների հաշվարկը չավարտված, ընդդիմությունը հայտարարեց իր հաղթանակի մասին, այս անգամ Կոնգրեսում որոշել են զուսպ լինել:

Henaran.am-ը մի քանի հարց է ուղղել ՍԴՀԿ ատենապետին ` կապված հետընտրական հնարավոր զարգացումների հետ: Մանրամասները դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ