17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Խենթ մելոմանն ընկել է 20 մետր բարձրությունից /վիդեո/

Ավստրալական Սիդնեյում ընթացող “Creamfields” երաժշտական փառատոնի ժամանակ “թռիչքի” հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել, որը, բարեբախտաբար, ողբերգության չի վերածվել:

Դիջեյներից մեկի ելույթի ժամանակ երաժշտությունից, եւ հավանաբար նաեւ ալկոհոլից ոգեւորված երկրպագուն բարձրացել է բեմի մոտ տեղադրված մետաղե կոնստրուկցիաների վրա: Սակայն նրան չի հաջողվել պարելիս պահել հավասարակշռությունը եւ նա ընկել է:

Խենթ երաժշտասերի բախտը բերել է: Նա միայն մի քանի թեթեւ վնասվածքներ է ստացել, եւ ինքնուրույն ոտքի է կանգնել:

Սակայն նա նույնիսկ գոհ է եղել: Ավստրալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա նշել է. “Փառք աստծո, որ ես կորցրեցի վերահսկողությունս եւ հետո չէի մտածում հետեւանքների մասին: Ես լավ օրինակ ցույց տվեցի, թե ինչ արժե անել երաժշտական փառատոններին”:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ