31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ կմտնի 5 կուսակցություն. Ադիբեկյան

‘’Խորհրդարան կմտնեն 5 քաղաքական ուժեր`  ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, “Ժառանգություն”, ՀՅԴ: Կոալիցիան կվերականգնվի, քաղաքական ուժերը կմոռանան միմյանց հասցեին հնչեցրած անպարկեշտ հայտարարությունները եւ միասին կկառուցեն նոր Հայաստան’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՟ խոսելով քարոզարշավի վերջին արդյունքների մասին: Նա նշեց, որ եթե ԲՀԿ-ն չմտնի Հանրապետականի հետ կոալիցիայի մեջ, ապա հինգ տարով ‘’խաղից’’ հետ կընկնի:

Սոցիոլոգի խոսքով` առավել հաջող ընթացավ ՀՀԿ-ի քարոզարշավը, որը պահպանեց իր ընտրազանգվածը, եւ ԲՀԿ-ի քարոզարշավը, որն ավելացրեց իր ընտրազանգվածը: Ըստ սոցիոլոգի` հաջող էին նաեւ ՕԵԿ-ի , ‘’Ժառանգության’’  եւ ՀՅԴ-ի քարոզարշավները, անհաջող էր միայն ՀԱԿ-ի քարոզարշավը, որը մոտ երեք անգամ կորցրեց իր ընտրազանգվածը: Նրա խոսքով` հարցականի տակ է ՀԱԿ-ի անցնելը խորհրդարան:

‘’ՀԱԿ-ի մաքսիմալիստական մոտեցումները լավ բանի չհանգեցրեցին, քանի որ բողոքական ալիքի վրա Հայաստանում հնարավոր չէ հասնել իշխանության: Հազար անգամ ասել, որ սոված ենք, դա ճիշտ չէ, ժողովուրդը հստակ գիտի, որոնք են իր պրոբլեմները: Քաղաքական ուժը պիտի հեռանկար ապահովի, այդ առումով Րաֆֆին խելամտորեն կիրառեց արեւմտյան տեխնոլոգիաները` անընդմեջ հույս տալով, որ լավ կլինի’’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանի համոզմամբ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարբերությունը կլինի տաս տոկոս, այդ առումով մրցակից ԲՀԿ-ի առկայությունը քաղաքական դաշտում  կխորացնի քաղաքական մրցակցությունը, հետեւապես նաեւ` ժողովրդավարական գործընթաները Հայաստանում:

Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ կոալիցիաներ կլինեն, քանի որ գործող նախագահի մոտեցումը մերժողական չէ, նա բացում է բոլոր վեկտորները այն քաղաքական ուժերի համար, որոնք նպատակ ունեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ