28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն չի լսում

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը  Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե ԲՀԿ-ն հատուկ հեռախոսային խոսակցություններ լսող մեխանիզմներ է օգտագործում` մասնավորապես  նախընտրական շրջանում եւ դրանից հետո իրավիճակը վերահսկելու նպատակով:

“Աբսուրդ է, կատարյալ ապուշություն, երեւի հումոր են ուզեցել անել, չի ստացվել: Նման բան չկա”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Փոխարենը, նրա խոսքով, ԲՀԿ-ն մայիսի 1-ից սկսել է բոլոր 1982 տեղամասերում իր վստահված անձանց տեսախցիկներ տրամադրել: Մայիսի 6-ին  ժամը 08:00-ից սկսած  մինչեւ վերջ, քվեարկության ընթացքը կտեսագրվի:

“Սա լուրջ մեխանիզմ է, որը թույլ է տալիս վերահսկել ողջ ընտրական գործընթացը եւ  ֆիքսել բոլոր հնարավոր խախտումները”,-ասաց նա: Իսկ խախտումներ հայտանաբերելու դեպքում, բնականաբար ԲՀԿ-ն չի լռելու եւ գործող կարգի համաձայն` տեղեկացնելու է բոլոր ատյաններին:

Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա Նաիրա Զոհրաբյանը արդյունավետ է համարում: Հինգշաբթի, Երեւանում, Մատենադարանի մոտ, մեծ հանրահավաք եւ համերգ կլինի: Սակայն ԲՀԿ-ն իր քարոզարշավը եզրափակելու է Գյումրիում` մայիսի 4-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ