15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացի ՀՀԿ-ից մյուսներն օգտագործում են աղանդավորներին. սենսացիոն բացահայտումներ /վիդեո/

“ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի” ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ համամասնական ընտրությունների մասնակից 8 քաղաքական ուժերից 3-ին հանած, մնացած 5-ը  համագործակցում են կրոնական կազմակերպությունների հետ:

“Ասեմ, որ միայն ՀՀԿ-ն է զերծ մնացել, երեւի հաստատ գիտի, վստահ է իր հաղթանակին, դրա համար էլ նրանք աղանդավորներին մասնակից չեն դարձնում ընտրական գործընթացներին”,-ասաց Ամարյանը: Նրա խոսքով, մյուս երկու կուսկացություններն են ՀԿԿ-ն եւ “Միավորված հայեր”-ը, որոնք եղանակ փոխել չեն կարող: Ըստ Ամարյանի, կրոնական կազմակերպությունների հետ կուսակցությունները համագործակցում են միայն քվեների պահով, այլ կապող օղակ իրար հետ նրանք չունեն:

“ԲՀԿ-ն, “ժառանգությունը”, “Օրինաց երկիրը”, ՀՅԴ-ն նույնիսկ կապ ունեն նման կազմակերպությունների հետ: Սրանք արժանահավատ աղբյուրների տեղեկություններ են”,-ասաց Ամարյանը` խորհուրդ տալով սենսացիաներ չփնտրել, այլ վերլուծել, հասկանալ իրավիճակը:

Ասուլիսի ժամանակ Ամարյանը այլ սենսացիոն բացահայտումներ էլ արեց: Առաջարկում ենք դիտել ասուլիսի տեսաձայնագրությունն ամբողջությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ