Մայրանալ չցանկանալու 10 պատճառները
Երեխաները մեծ երջանկություն են, սակայն կան կանայք, ովքեր գիտակցաբար հրաժարվում են մայրնալու գաղափարից եւ նրանց թիվն ամեն տարի շատանում է: Սոցիոլոգները պարզել են` ի՞նչ պատճառներ են կանանց ետ պահում նման երջանկություն ապրելուց:
1. Ֆինանսներ: Շատ կանայք կարծում են, որ երեխաները մեծ “ներդրումներ” են պահանջում եւ վախենում են չկարողանալ երեխային ապահովել այն ամենով, ինչի կարիքը որ նա ունի:
2. Մայրական բնազդի բացակայություն: Պարզվում է, որ կանանց 6-7 տոկոսի մոտ բացակայում է բնածին մայրական բնազդը: Նրանք կարծում են, որ չարժե երեխաներ ունենալ, եթե չես սիրում նրանց:
3. Կարիերա: Այն տարիներին, երբ կնոջ օրգանիզմը ունակ է բեղմնավորման եւ երեխային իր ներսում կրելուն, կնոջ համար առաջին տեղում աշխատանքն է լինում, սակայն պատահում է, որ երբ որոշում են մայրանալ, արդեն շատ ուշ է լինում:
4. Դաստիարակչական հմտությունների բացակայություն: Շատ կանայք պնդում են, որ երեխաներին դաստիարակելը մի ամբողջ գիտություն է, որը հատուկ գիտելիքներ եւ հմտություններ է պահանջում: Սակայն շատ կանայք դաստիարակության հմտություններին սկսում են տիրապետել դաստիարակության ընթացքում եւ դա նրանց չի խանգարում հիանալի երեխաներ դաստիրակել:
5. Վախ` ցավից: Կանանց 15 տոկոսը հրաժարվում են երեխա ունենալուց` վախենալով ծննդաբերության ցավերից:
6. Պատասխանատվության վախ: Կանանց 8 տոկոսը վախենում է նոր մարդու լույս աշխարհ բերելու պատասխանատվությունից:
7. Անկայունությունը կամ զուգընկերոջ բացակայությունը: Տղամարդկանց 93-ի մոտ բացակայում է հայրական բնազդը: Այդ պատճառով էլ շատ կանայք հույսեր չեն կապում իրենց զուգընկերների հետ:
8. “Կյանքը տառապանք է”: Շատ կանայք իրենց դժբախտ են զգում եւ չեն ցանկանում իրենց ապագա երեխային եւս դժբախտացնել: Հոգեբանները խորհուրդ են տալիս լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցող կանանց երեխաներ չունենալ նախքան իրենց խնդիրները լուծելը:
9. “Նրանցից շնորհակալություն չես լսի”: Շատ կանայք բացասական փորձ են ունեցել սեփական ծնողների հետ, հատկապես` մայրերի: Հոգեբանները կարծում են, որ դեռեւս չծնված երեխայից շնորհակալություն սպասելը շփոթմունք է եւ կարող է հիսաթափության հանգեցնել:
10. Սովորական եսասիրություն: Որոշ կանայք երեխաներին ընկալում են որպես բեռ, որը թույլ չի տալիս ապրել: Հոգեբանների կարծիքով` ժամանակակից մարդկանց խնդիրը կայանում է նրանում, որ նրանք չեն հասկանում` կյանքը կարող է բազմազան լինել` հետաքրքիր շփումներով, հանդիպումներով, սիրով, եւ երեխաներն ընդհանրապես չեն խանգարում դրան: