Մովսեսին շատ են սիրում, ինձ չեն սիրում. Անի Երանյանը անձնականը հանրային չի դարձնում /ֆոտո/
Օրերս լուրեր են տարածվել, ըստ որոնց դերասանուհի Անի Երանյանը եւ պարող, դերասան Մովսես Երեմյանը բաժանվել են, Անին էլ ծանր է տանում բաժանումը: “BRAVO.am”-ի հետ զրույցում Անի Երանյանը պարզաբանել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
“Չգիտեմ ով է հորինել այդ ծիծաղելի պատմությունը, թե իբր ես Մոսոյին ցանկացել եմ սպանել, իսկ հետո էլ ինձ: Վերջերս նման բաներ շատ են պատահում, ես ուշադրություն չեմ դարձնում”,-նշել է դերասանուհին` հավելելով, որ հավանաբար նման լուրերի պատճառը խանդն է. “Երեւի Մովսեսին շատ են սիրում, ինձ էլ չեն սիրում, դրա համար էլ նման տեղեկություններ են տարածում: Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Ոչ ոք չի կարող ականատես լինել իմ ու Մովսեսի վեճերին, քանի որ մենք մեր անձնականը հանրային չենք դարձնում”,-նշել է Անին:
Անին խոստովանել է նաեւ, որ բոլոր միջոցառումներին սիրելիի հետ է գնում, իսկ եթե իրենք միասին չեն, ուրեմն աշխատանքի մեջ են:
Անիի խոսքով` իրենց շատ են հարցնում նշանադրության մասին, սակայն դերասանուհին նշել է, որ իրենք առայժմ ոչինչ չեն ծրագրել եւ վայելում են իրենց կյանքը: