15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Մենք որեւէ տեղ չենք շտապում”. ԲՀԿ-ն դեռ կլռի

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին գնահատական տալ քվեարկության արդյունքներով երկրորդը հանդիսացող ԲՀԿ-ն չի շտապում:

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունն իր դիրքորոշումն այս հարցում կհայտնի միայն ԿԸՀ –ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո:

“Միայն  դրանից հետո կհրավիրվի մեր կուսակցության քաղաքական խորհրդի նիստը եւ մեր գնահատականը կտրվի: Դա կլինի վաղը, թե մյուս օրը, թե այն մյուս օրը, ես չեմ կարող ասել: Համենայն դեպս, դա չի լինի ոչ այսօր , ոչ վաղը”,-Henaran.am-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը:  Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց նաեւ իր անձնական դիրքորոշումը հայտնել` նշելով, որ դրա իրավունքը չունի:

Մեր հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել ԲՀԿ-ի լռությունը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց.”Մենք որեւէ տեղ չենք շտապում”:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյուքներով համամասնական ընտրակարգով առաջատարը  իշխող քաղաքական մեծամասնություն հանդիսացող “Հանրապետականն” է` 44.05 տոկոս, նրան հաջորդում է ԲՀԿ-ն` 30.20 տոկոս , 7.10 տոկոս ձայներով երրորդ հորիզոնականում հանգրվանել է ՀԱԿ-ը: “Ժառանգությունը”, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը համապատասխանաբար ստացել են 5.79, 5.73 եւ 5.49 տոկոս ձայներ:

Նշենք, որ համաձայն ԸՕ, ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի քվեարակությունից հետո 7-րդ օրը՝ հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, բողոքների կապակցությամբ ընդունած որոշումները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ