31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս “Ժառանգությունն” ընդդիմադիր չէ. քաղաքագետ

“Այսօր բոլոր 6 կուսակցությունները, ովքեր անցան խորհրդարան, համաձայնեցին ստանալ մանդատները, ինչը նշանակում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ընդունեցին ընտրությունների արդյունքները”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությանների արդյունքներին, նա հավանական է համարել ՀՀԿ –ի եւ ԲՀԿ-ի մասակցությամբ կոալիցիայի ձեւավորումը:

“Ես համարում եմ, որ նման կոալիցիայի կազմավորման  հավանակությունը բավականին մեծ է: Դեպքերի մնան զարգացումը իմ կարծիքով,  բավականին տրամաբանական է և ճիշտ: ՀՀԿ-ին դա պետք է ներքին լեգիտիմության համար, և միավորվել այս ուժի հետ, նշանակում է, մեծացնել իր լեգիտիմությունը”,-նշել է նա եւ հավելել, որ արտաքին աշխարհին միակուսակցական համակարգերը դուր չեն գալիս, ուստի այս քայլը միջազգային հանրության կողմից դրական կդիտվի:

Ստեփան Գրիգորյանի  դիտարկմամբ, ԲՀԿ ունի ընդդիմախոսի, ոչ թե կոշտ ընդդիմադիրի դեր, ինչն ավելի հավանական է դարձնում այս կոալիցիան: Բանախոսի կարծիքով, եթե այս սցենարը չիրականանա, ՀՀԿ-ն կոալիցիա կարող է կազմել ՕԵԿ-ի և “Ժառանգության’’ հետ :

“Ժառանգության”-ը, Ստեփան Գրիգորյանի համոզմամբ  այլեւս ընդդիմություն չէ, ինչը ցույց տվեց քարոզարշավը : Քաղաքագետի խոսքով, սա ընդամենը իրավիճակային քաղաքական դիրքորոշման փոփոխություն եւ չպետք է գնահատել, թե վատ է:

”Ուղղակի, եթե խոսում ենք նախկին “Ժառանգության“ մասին, ապա իրենք ունեին ընդդիմադիր կեցվածք”,-նկատել է Ստեփան Գրիգորյանն ու հավելել, որ “Ժառանգության“ դեմքերը գտնվում էին ցուցակի վերջին տեղերում և այսպես, թե այնպես, չէին անցնելու խորհրդարան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ