“Ըդիկ չիդեմ ինչ է….”. ՀԴՄ-ն մատուցողի համար նեանդերթալցու պես բան է
Գյումրիի “Սիրո խարիսխ” սրճարանում զարմանքս մեծ էր, երբ պարզեցի, որ աշխատողներն առաջին անգամ են ՀԴՄ կտրոնի անուն լսում:
Միաժամանակ նրանք էլ իրենց հերթին զարմացան, եւ ինձ տարօրինակ հաճախորդի տեղ դրեցին: Իսկ հաշիվը բերեցին սովորական թղթի վրա գրված, որի հակառակ մասում դրոշամակնիք կար: Մատուցողի խոսքով, իրենց մոտ միշտ այդպես են հաշիվը գրել ու հաճախորդներն էլ բողոք չեն ունեցել:
“Ըդիկ չիդեմ ինչ է… “,-ասաց մատուցողը: Բնականաբար փորձեցինք հետաքրքրվել, թե ում է պատկանում սրճարանը, որտեղ ՀԴՄ-ն նեանդերթալյան մարդու պես տարօրինակ բան է թվում: Գյումրեցներից ոչ մեկը չնշեց սեփականատիրոջ անունը,ասացին` գործ չունենք: Նաեւ ասացին, որ տվյալ սրճարանը կապ ունի հարկային տեսչության Գյումրիի պետ հետ: Ակնկալում ենք շահագրգիռ կողմերի պատասխանը: