20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ռումբ` ծաղկամանի մե՞ջ

Մայիսի 9-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի քաղաքացի եւ հայտնել, որ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում` 3-րդ հարկում, լուսամուտագոգին, ծաղկամանի մեջ, էլեկտրական ռումբ է տեղադրված:

Կատարված ծավալուն աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կեղծ է: ՀՀ ԱԱԾ Շենգավիթի բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է ահազանգի հեղինակը 1967 թ. ծնված Վադիմ Ջ.-ն է, որը նույն օրը, ժամը 21.00-ին, բերման է ենթարկվել:

Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ