10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Վիճաբանություն եւ կրակոցներ կարաոկե ակումբում

Մայիսի 9-ին, ժամը 23.45-ին, ոմն Ալիկից  ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է տեղի ունենում և կրակում են:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, ապա հրազենից կրակել են վերջինիս պատկանող ‘’Մերսեդես Ե 500’’ մակնիշի ավտոմեքենայի  վրա, որը կայանված է եղել ակումբի դիմաց և դիմել են փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ