26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վայ մամա ջան, էս ինչ “մռութ պառլամենտ ա”. Իրատես դե facto

      Հաստա`տ: Որովհետեւ`

ա/ Գեոպոլիտիկ քարտեզն այս պառլամենտում ուղղակի իդեալական է: Երկու մաքուր պրոռուսական ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ: Մնացածը` միքս: Հենց միայն ՀՀԿ-ն փակում է ողջ գեոքաղաքական դաշտը:

բ/Այս պառլամենտն ունի ներհայաստանյան հազվագյուտ պոլիտրա: Ճիշտ է, շատ վեհ կհնչեր, եթե ասեինք, որ այնտեղ կան աջեր, ձախեր, կենտրոնամետներ եւ նույնիսկ մի կին ատմանատեխնիկ, այնուհանդերձ, ինչ ունենք  “ներ” եւ “լեռնա”-Հայաստանում, “ողջը” պառլամենտում է: Փողոցի գործընթացներն էլ վերադիր /բա հիմա մի հատ չգովե՞մ Սերժ Սարգսյանի իմաստուն քաղաքականությունն առ այն, որ այսքան տարի, դե` մի 10-15, ընդդիմությանը քուչեքից քաղաքակիրթ ամբիոնի մոտ, պառլամենտ տարավ. Ստեփան Կարենիչ, հիշո՞ւմ եք, որ ասում էիք` երբ մենք էինք տուն ուղարկում ժողովրդին, ասում էին` անզոր են, չայ խմելու են գնում, իսկ երբ էս ընդդիմությունն է տուն ղրկում, ասում են` խոհեմ են եւ իմաստուն. հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանն ավելի իմաստուն գտնվեց/:

գ/ Լրագողներիս համար էն ո~նց է հետաքրքիր լինելու էս պառլամենտում. երկու “սազիվ” է քնում էինք իրար դոշի` ձանձրույթից մեռնելով: Ինչպես ասում են` նյութերը հիմա թափված են խորհրդարանի միջանցքերում, գնա-հավաքի:

Գոնե ինձ համար “գեո” դաշտն այլեւս  բաց չէ. երկու “սազիվ”  մտամոլոր-շիվար ֆռֆռում էիր միջանցքներով, “գեոի”  հասակցող պատգամավոր`”ՙնի`խտ”. մի նմուշ իսկ` “նիխտ”. հիասթափվում էիր “գեոից”  էլ, կյանքից էլ: Հիմա արդեն` Ալիկ Արզումանյան, Օսկանյան, էն կողմերում էլ` Գեղամյան-Ռուբիկ Հակոբյան եւ նույնիսկ` Հմայակ Հովհաննիսյան: Ի~նչ դուելների ենք ականատես լինելու /պատրաստ ենք բոլորին ադյուտանտ լինել/:

դ/Ինտրիգների դաշտն էս անգամ գոնե ԲՀԿ-ՀՀԿ “տանդեմում” իրավաչափ է. ինչ ինտրիգան”ՙդեմքե~ր՚”կան երկու կողմերում էլ, նախանձել կարելի է: Արժեն իրար: Բա մուտիլովչիկների ի~նչ բանակ է մեզ դիմավորելու պառլամենտական կուլիսներում. վայրկյան չենք ունենալու քիթ սրբենք:

Հիմա տեսակավորենք պառլամենտն` ըստ թոփության: “Թոփելով” նրանց` արձանագրենք.

Ամենահետաքրքիր թիմն, ուզում-չեք ուզում, ՀԱԿ-ն է. հենց միայն Նիկոլն ու Բագրատյանը ամենքը մի-մի պառլամենտի հերիք են:

Ամենաընդդիմադիրը, հասկանալի է, Բարգավաճն է:

Ամենաքաղաքականը` Ազատ դեմոկարտներն ու Ժառանգությունը:

Ամենաօդիոզը` ՀՀԿ-ն է. “բեսամթ” հետաքրքիր է` տիկին Հրանուշի կողքին` Շուշան Պետրոսյանի քաղաքական ներկայությունը: Ամեն րոպե կարող ենք, չէ՞, սադրել Շուշանին. ախր` “ինքը”  քաղաքականությունից շա~տ է հեռու, եւ ուրեմն ռելակսացիայի կենթարկենք լրագրողական թարախությամբ, ինչ ուզենք` կասի “քաղաքական գործընթացների”, մեր կյանքն էլ դրանից կդառնա մշակութաբանորեն բազմաշերտ` մի քիչ էլ հիպի, չմոռանալով նաեւ, որ մեր Շուշանը նաեւ պառլամենտի ու արվեստի բնագավառի”ՙամենաչաղ նիհարն” է /ի խոսքերն են.  որպես բարի կամեցող, ՀՀԿ “տուսովկային” խորհուրդ կտայինք քաղաքական տրենինգներ անցկացնել նրա հետ` մեզնից խուսափելու մոմենտով/: Իսկ Թոխմախի հետ հատուկ բլից ենք  “անցկացնելու”: “Պե`տք” է. պետական շահի, ազգի գենոմի հարատեւման տեսանկյունից:

Հաջորդ թոփը. պառլամենտի ամնենախաղաղարները դաշնակցականներ են. նրանց բոլորին էլ պետք է ատրճանակ նվիրել` օդ կրակելու համար,  Գեղամյան-Լեւոն “Ակոպիչի” թիմ, Գեղամյան-Հմայակ, Օսկանյան-Աշոտյան “բոյ բեզ պրավիլ”-ները “արբիտրելու”  մասով:

Բայց ամենսպանիչն էս պառլամենտում էն է, որ Սամվել Ալեքսանյանն ադեն “պոլիտիկայով” է զբաղվելու… էս արդեն` սաղ ազգով “քաշվանք”:

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ