20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Օսկանյանին ասել են` հանի. Ծառուկյանը սպասում է Սերժ Սարգսյանին

ԲՀԿ-ում արմատական եւ պահպանողական թեւերի մեջ երեկ հերթական ռաունդ է գրացվել` ի օգուտ երկրորդների:

Օսկանյանը ԲՀԿ-ի քննարկման է ներկայացրել իշխանություններին ու ընտրություններին նվիրված իր հերթական կոշտ հայտարարությունը, Ծառուկյանն, ի տարբերություն, Օսկանյանի համագումարյան ելույթի, ասել է` էս հանի: Հանվել է:

Հետո էլ, թե` էս էլ հանի: Հանվել է: Ապա` “մի էս էլ հանի”: Տակը, ասում են, հայտարարություն չի մնացել:
Ըստ Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրների, Ծառուկյանը վերջին օրերին բավականին կտրուկ է դրսեւորում իրեն , հասկացնելով, որ կուսակցությունում ինքն է որոշողը, եւ լավ պայմանավորվածությունների դեպքում մտնելու է կոալիցիա:

Հիմա ԲՀԿ-ում սպասում են Սերժ Սարգսյանը Արցախից գա /այսօր նա կվերադառնա/, տեսնեն` ինչ է ասում:
Օսկանյանական արմատական թեւը զգում է, որ խաղը փոխվում եւ այլեւս իրեն չի պատկանում որոշիչ ձայնի, անձնական կարծիքի իրավունքը ու որոշակի նահաջ է պատրաստում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ