Շատ բարձր ձող էին վերցրել, դրա համար ցավով են տանում ընտրությունների արդյունքները. Գալուստ Սահակյանը` միասնական շտաբին
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը միասնականա շտաբի կողմից ընտրախախտումների ու ընտրակաշառքների վերաբերյալ ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքները համարում է շտաբի մաս կազմող քաղաքական ուժերի “հռետորության արդյուքը”:
“Եթե իրավական դաշտում նայելու լինենք, այն, ինչ հայտարարվում է, նախ պետք է ապացուցել: Համենայն դեպս, ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքեր արձանագրվել եւ հրապարակվել են, բայց այդ ընտրակաշառքը “Հանրապետականի” ձայներին ուղղված չի եղել”,- Henaran.am-ին ասել է Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ փոխանխագահը նշել է, որ տվյալ քաղաքկան ուժերը ողջ քարոզչության ընթացքում շատ բարձր ձող էին վերցրել եւ իրենք հավատացել իրենց ասածներին, ուստի ընտրությունների արդյունքները ցավով են տանում: “Կարծում եմ, որ հետո ավելի կսթափվեն, ավելի կառուցողական կլինեն եւ կզգան, որ անհրաժեշտ է ոչ թե քարոզարշավի ժամանակ աշխատել, այլ հենց վաղվանից աշխատել հաջորդ ընտրությունների համար”,-հավելել է Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔՄ-ում կայացած միջկուսակցական միասնական շտաբի ամփոփիչ նիստին հայտարարություն ընդունվեց, որտեղ նշվում է, որ “մայիսի վեցի ընտրությունների արդյունքնում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը “: