Նաիրա Զոհրաբյանը նախարար դառնալ չի ուզում
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում գտնվող Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ ինքը ինքնաբացարկի դիմում է գրել:
“Նախ, ես Հայաստանում չեմ, դիմում գրել ֆիզիկապես չէի կարող անել”,-ասաց նա: Տիկին Զոհրաբյանը առաջին անգամ մեզնից լսեց, որ նրան առաջարկել են մշակույթի նախարարի պաշտոնը: “Առնվազն աբսուրդ է, նման բան լինել չի կարող”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, եւ նախնական պայմանավորվածությունների համաձայն բացի սպորտի եւ երիտասարդության հարցերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, քաղաքաշինության եւ առողջապահության նախարարություններից նրանց տրվելու է նաեւ մշակույթի նախարարությունը: