11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵՊՀ-ն ունի 400 դիմորդ, ԵՊՏՀ-ն` 90, Մ. Խորենացու անվան համալսարանը` 7

Երեւանի պետական համալսարանն արդեն շուրջ 400 դիմորդ ունի: Այս մասին ասուլիսում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը` միաժամանակ կոչ անելով, որ դիմորդները չթողնեն վերջին օրերին գործերի հանձնումը. ‘’Այժմ, երբ հավասարաչափ են գալիս, մենք կարողանում ենք նորմալ աշխատել, խորհուրդներ տալ, իսկ երբ վերջին օրերին միանգամից 700-800 դիմոդներ գան, չեն հասցնում’’:

Պատասխանատու քարտուղարն ասաց, որ իրենք գործեր ընդունում են նաեւ շաբաթ- կիրակի օրերին, տոն օրերին: Եթե նախորդ տարի 54 մասնագիտությամբ էր ընդունելություն կատարել ԵՊՀ-ն, այս տարի ավելացել է 5 մասնագիտություն: ԵՊՀ-ն ունի 333 անվճար եւ 2612 վճարովի տեղ:

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Միքայել Քավադյանն ասաց, որ իրենք արդեն ունեն շուրջ 90 դիմորդ: Համալսարանն ունի 72 տեղ անվճար, 860 տեղ վճարովի ուսուցման համար:

‘’Շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը. հոսքը մեծ է: Պիտի այնպես աշխատենք, որ նշված ժամկետներում հասցնենք բոլոր հայտերն ընդունել’’, – ասաց Քավադյանը:

Մ.Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանն ասաց, որ արդեն ունեն 7 դիմորդ: Նախատեսել են անվճար տեղերը եղածի 10 տոկոսի սահմաններում, վճարովի` 220 տեղ, բացի այդ բուհն իր կողմից սահմանել է 20 տեղ անվճար, բայց կոնկրետ պայմանների դեպքում:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ից բոլոր պետական եւ ոչ պետական բուհերում սկսվել է դիմորդների գործերի ընդունելությունը, որը կշարունակի մինչեւ հունիսի 1-ը, իսկ գործերի ընդունման երկրորդ փուլը կսկսվի հունիսի 25-ից հուլիսի 2-ը: Այս տարի 18 հազար 129 դիմորդ կա: Այս տարի քննությունների ընթացքը տեսաձայնագրվելու է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ