Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար
Տղամարդիկ սեռական բնույթի` պոտենցիայի հետ կապված խնդիրներից խուսափելու համար պետք է թողնեն ծխելը, ալկոհոլ չարաշահելը, ազատվեն ավելորդ քաշից ու բուժվեն սեռավարակներից: Սա սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքն է: Այս ամենը կարեւոր է նաեւ հղիության պլանավորման տեսանկյունից: Պլանավորված հղիությունից 2-3 ամիս առաջ տղամարդը պետք է անպայման այցելի բժշկին, անհրաժեշտ բուժում ստանա, որից հետո նոր միայն նրա օրգանիզմը կմաքրվի ու նա կունենա առողջ սերմնաբջիջներ: ‘’Ավագ սեթսոպաթոլոգները սիրում են կրկնել, որ հարբած սպերմատոզոիդի սինդրոմի դեպքում հղիությունը կարող է ծանր ընթանալ եւ հնարավոր է` ծնվի անառողջ երեխա’’,- նշում է սեքսոպաթոլոգը: Տղամարդկանց սեռական խնդիրների բուժման նպատակով շատ հաճախ Շահրամանյանը նշանակում է սննդի դիետա, որի մեջ մտնում են առավոտյան կաթնաշոռով մեղրը, ձուկը, սունկը, հավի միսը, կաղամբը, գազարը, սեւ հացը, լավաշը, ոսպը, լոբին, ընդեղենը, ծովային մթերքները` հատկապես խեցգետինը, կանաչեղենը` հատկապես մաղադանոսը, որը համարվում է սեռական կյանքին նպաստող կարեւոր բաղադրատոմս, ինչպես նաեւ կարմիր գինին եւ սեւ շոկոլադը: ‘’Պետք է սննդից բացառել յուղոտ կերակուրի չարաշահումը, երշիկեղենը, քանի որ դրանցում միս չկա’’,- եզրափակեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: