Սուրեն Զոլյանը ռեկտորի ընտրություններին չի առաջադրվի
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Գասպարյանը դեռեւս ռեկտորի աշխատասենյակ չի տեղափոխվել: Այն շարունակում է զբաղեցնել արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Գայանե Գասպարյանն ասել է, որ բուհի ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը հանդարտվել է. ”Նորմալ, բնականոն հունով աշխատում ենք’’: Գայանե Գասպարյանը չի ցանկացել մանրամասնել, թե նախկին ռեկտորը շարունակում է հաճախել համալսարան, թե ոչ:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները: Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարեց, որ նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում:
Ի դեպ, հունիսի 12-ին ԵՊԼՀ ռեկտորի ընտրություններ են սպասում, որին, մեր տեղեկություններով, Սուրեն Զոլյանը մասնակցելու. նա հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը, որովհետեւ “ինքն է բուհի գործող ռեկտորը”:
Նշենք, որ երեք անգամ անընդմեջ ռեկտոր ընտրված Սուրեն Զոլյանին օրենքն արգելում է 4-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Մեզ հասած տեղեկություններով, Սուրեն Զոլյանն այս խոչընդոտը լուծելու համար ժամանակին մտադրութուն է ունեցել ԵՊԼՀ-ն Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ դարձնել, ինչը նրան չի հաջողվել: