10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանրապետական Ռոն Փոլը դադարեցնում է քարոզարշավը

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության  մրցապայքարի մասնակիցներից եւս մեկը` կոնգրեսական Ռոն Փոլը, հայտարարել է, որ դադարեցնում է “ակտիվ նախընտրական քարոզարշավը”: Նրա խոսքով` ինքը չի ներկայանա քարոզարշավով այն նահանգներում, որտեղ դեռեւս փրայմերիզներ չեն կայացել:

Միաժամանակ 76-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Նա նշել է, որ իր թիմն այլեւս չի պատրաստվում միլիոններ ծախսել այն նահանգներում, որտեղ դեռ չեն քվեարկել:

Ներկա պահին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավին, բացի Ռոն Փոլից, մասնակցում է միայն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ով արդեն իսկ փաստացի հաղթող է համարվում: Փոլը վաղուց է հայտարարել, որ նրա հետ չի մրցակցում, իսկ ընտրություններին մասնակցում է բացառապես  լիբերալիստական հայացքներ քարոզելու համար:

Հանրապետական կուսակցության նախընտրական մրցապայքարը կավարտվի օգոստոսին, երբ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայանալիք կուսակցության համագումարում պաշտոնապես կհայտարարվի  կուսակցության թեկնածուն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ