29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նման թեմա չի շոշափվել. Ալիկ Սարգսյան

 “Բացառվում է, ինձ այդպիսի առաջարկ չի եղել, ընդհանրապես նման թեմա չի շոշափվել”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով շրջանառվող այն տեղեկությունները, թե ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ, ասել է Ալիկ Սարգսյանը:

Նախկին ոստիկանապետը հավելել է, որ “դեռ ոչ մի բան պարզ չի”:

Henaran.am-ի հարցին, արդյո՞ք  ասվածը նշանակում է, որ առաջարկի դեպքում Ալիկ Սարգսյանը կհրաժարվի ընդունել այն, նախկին ոստիկանապետը պատասխանել է.

”Ես այդպիսի տրամադրություն չունեմ, չեմ էլ կարծում , թե ինչ-որ մեկը ինձ մարզպետի պաշտոն կառաջարկի,  իսկ կհրաժարվեմ, չեմ հրաժարվի, չեմ էլ մտածել, ճիշտն ասած, այդ ցանկությունն էլ չունեմ: Ես նախագահի խորհրդական եմ ու սիրով աշխատում եմ”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ