22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաստատվել են մագիստրատուրայի եւ բակալավրիատի տեղերը

“Կրթության մասին” ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին”  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` կառավարության   որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Ըստ այդմ  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններն պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար հատկացվել է 2130, և վճարովի  19000 տեղ:

Հաստատվել են նաև մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692  մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը առանց տարկետման իրավունքի,  որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427  մագիստրաոսի տեղ:
Պետական պատվերի տեղեր են տրվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային:

Henaran.am-ին փոխանցում են ԿԳՆ մամլո ծառայությունից
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ