31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արծվիկ Մինասյանը դատապարտում է ՀՅԴ անվան շահարկումը

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարություն է տարածել DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տարածված տեղեկատվության կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘Դատապարտում եմ  ակումբի սեփականատերերի  և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի  քաղաքականացումը և հատկապես ՀՅԴ  անվան շահարկումը:

Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում  ձեռք բերել և իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել ևս երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի ‘հարազատ միջավայրում’:

Իբրև Ազգային Ժողովի պատգամավոր բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց,  պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա:  Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ  անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ  թե՜ օրենսդրական առաջարկների ձևով, և  թե՜ մասնավոր դեպքերում:

Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու  որոշումը`  հույս  ունեմ, որ  Հայաստանի  իրավական  համակարգը,   ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության  ընթացքում ի զորու կլինի երևույթին տալ իրավական  ճշմարիտ գնահատական: Ուստի առաջարկում եմ  չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ:

Ի դեպ այս հայտարարությանը միանում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը’,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

 

 

P.S.

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ