14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ձեր ինչի՞ն ա պետք…” .Henaran.am-ի հարցը դուր չեկավ Արարատի մարզպետին

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրենց զբաղեցրած պաշտոնների ճակատագրով մտահոգ են ոչ միայն նախարարները, այլեւ` մարզպետները, որոնք նույնպես սպասում են առաջիկա հնարավոր փոխատեղումներին ու նշանակումներին:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում որոշ մարզպետների, այդ թվում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հնարավոր պաշտոնանկության մասին:

Արարատի մարզպետը, սակայն, ինչպես պարզվում է, այս հարցով անհանգստացած չէ: Այսօր Henaran.am-ը Էդիկ Բարսեղյանից փորձել է պարզել, թե ինչպե՞ ս է վերաբերվում իր պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկություններին:

“Դուք այդքան անհանգստանում եք, զանգեք կառավարությանը հարցրեք, կառավարությունն է որոշում, ես չեմ անհանգստանում, բացարձակ”,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արարատի մարզպետն ու վրա բերեց.” Դուք ինչի՞  եք անհանգստացած, ես պիտի անհանգստանամ, չեմ անհանգստանում, Ձեր ինչի՞ ն ա պետք”:

Պարոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ ս է վերաբերվում այն փաստին, որ Արարատի մարզի որոշ տարածաշրջաններում ՀՀԿ-ն զիջել է ԲՀԿ-ին, ինչն էլ դժգոհություն է առաջացրել ՀՀԿ-ում: “Ոչ մի բան չեմ կարող ասել, էդքան է հավաքել: Իսկ ո՞ վ ա  ասել, թե ՀՀԿ-ն ձայն չի հավաքել: Կամպյուտրը բացեք նայեք, թե ինչքան  ա հավաքել”,- Henaran.am-ի հարցին այսպես պատասխանեց Էդիկ Բարսեղյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ