26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերությունում կոնֆլիկտ է հասունանում. փողերի լվացման հոտ է գալիս

՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերությունում աշխատանքային կոնֆլիկտ է հասունանում: ՛՛Երեւան Ջուր՛՛-ը  աշխատանքից ազատել է ընկերության մեջ մտնող  Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության 40 աշխատակիցներին, վերջիններիս հավաստմամբ՝ այն պատճառով, որ համարձակվել են ուսումնասիրություններ կատարել եւ հայտնաբերելով մի շարք ապօրինություններ՝ տեղեկացրել են ընկերության տնօրինությանը:

Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության փաստաբան Տիգրան Հայրապետյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այդ աշխատանքային կոնֆլիկտը քննվում է վարչական դատարանում:

՛՛Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության առջեւ   խնդիր  էր դրված՝ կարգավորել ջրի կորուստը եւ որակը: Տնօրինության աշխատակիցները 5300 ակտ են կազմել եւ  ջրամատակարարման համակարգում վերլուծությունների հիման վրա յոթ զեկույց են ներկայացրել ՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերությանը,  սակայն վերջինս ոչ մի խորհրդակցություն չի արել այս ուղղությամբ, ոչ մի քայլ չի ձեռնարկել բացահայտված թերությունները շտկելու ուղղությամբ՛՛,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ անհասկանալի է աշխատակիցներին աշխատանքից ազատելու շարժառիթները:

Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության աշխատակից Միքայել Դավթյանը նշեց, որ փողերի լվացման խնդիր է թաքնված այս կոնֆլիկտում:

Ասուլիսին ներկա էր նաեւ ՛՛Սպառողների ասոցիացիա՛՛ ՀԿ  նախագահ Արմեն Պողոսյանը, ում համոզմամբ՝  այդ աշխատանքային կոնֆլիկտում կարեւորը սպառողների իրավունքներն են՝ ջրի որակի ու սպառման հետ կապված:

՛՛Ջրի կորուստները Երեւանում վերջին տվյալներով 82 տոկոսի է հասնում, դա ահավոր ցուցանիշ է: Կորստի պատճառները լինում են տեխնիկական, որը անխուսափելի է եւ կարող է լինել 12 տոկոսի շրջանակներում եւ առեւտրային: Այստեղ արդեն ես կոռուպցիայի մեծ ճյուղ եմ տեսնում՛՛,- նկատեց Արմեն Պողոսյանը:Նրա խոսքով՝ խնդիրները այս ոլորտում գնալով ահագնանում են՝ ի վնաս սպառողների: Արմեն Պողոսյանը նշեց, որ 5210 ապօրինի ջրօգտագործող է հայտնաբերվել, իսկ ջրի սակագինը հնարավոր է՝ երկու դրամով եւս բարձրանա, քանի որ այդ ուղղությամբ արդեն քննարկումներ են գնում Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ