28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կամ մարդը պարզ տեխնոլոգիա է կիրառում կամ բամբասանք է տարածում. Արամ Սարգսյան

 

 

 

 

 

 

 

 

“Այդ տեղեկությունները բամբասանք են եւ մեկնաբանության կարիք չունեն: Կամ մարդը պարզ տեխնոլոգիա է կիրառում կամ բամբասանք է տարածում:

Ուրիշ որեւէ լուրջ բան դրա տակ չկա”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլով տարածված այն տեղեկությունը, թե “Հանրապետություն” կուսակցությունում ուրվագծվում են առաջիկա նախագահական ընտրություններում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու տրամադրություններ, ասել է “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նշենք, որ այս մասին այսօր գրել էր ՀԺ-ն եւ  հավելել, որ “Հանրապետություն”-ում այս թեմայով անգամ լուրջ խոսակցություն է ծավալվել, ինչը, սակայն,  խիստ դժգոհություն է առաջացրել կուսակցության որոշ անդամների մոտ:

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը օրեր առաջ հայտարարեց խորհրդարանական մանդատից հրաժարվելու եւ ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին:

Նշենք նաեւ, որ “Հանրապետություն” կուսակցության նախագահին մեր հեռախոսազանգը վրդովեցրեց:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ