13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մանուկ Վարդանյանը կմնա ՕԵԿ-ում, իսկ նախարարի աթոռի՞ն

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանից հետաքրքրվել են, թե կշարունակի՞ պաշտոնավարել:  Մանուկ Վարդանյանն ասել է, որ տեղյակ չէ, թե կառավարությունն ինչպես կձևավորվի և ով կնշանակվի կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնին:

“Մի մոռացեք, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է”-ասել է Մանուկ Վարդանյանը:

Իսկ ցանկություն ունե՞ք շարունակել Ձեր աշխատանքը, հարցին ՕԵԿ-ական նախարարն արձագանքել է.”Եթե ուժերս պետք է` կաշխատեմ, եթե ոչ` կմտածենք այլ աշխատանքի մասին”:

Մանուկ Վարդանյանը նաեւ հերքել է մամուլում տեղ գտած այն լուրերը, թե պատրաստվում է լքել ՕԵԿ-ը:  Նշենք, որ մամուլը գրեց, որ տրանսպորտի եւ կապի նախարարի պորտֆելը նոր կառավարությունում ՕԵԿ-ը չի տնօրինի, ինչով պայմանավորված էլ` Մանուկ Վարդանյանը դուրս կգա կուսակցությունից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ