15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեսան, որ Բրյուսովը չի ստացվում, հիմա էլ անցել են Կոնսերվատորիային. Աշոտյանը հերքում է /վիդեո/

“Բրյուսովը միացրեցինք, ավարտեցինք, հիմա էլ մնաց Կոնսերվատորիա ՞ն”,-այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց  լրագրողների այն հարցին, թե իրականությանը համապատասխանո ՞ւմ են այն լուրերը, թե Երեւանի պետական կոնսերվատորիան միացվելու է մանկավարժական համալսարանին:

Արմեն Աշոտյանն ասաց, որ որոշ մարդիկ զբաղված են նման կարգի իրականությանը չհամապատասխանող լուրեր ու հերյուրանքներ տարածելով: ”Տեսան, որ Բրյուսովը չի ստացվում, հիմա էլ անցել են Կոնսերվատորիային”,-նկատեց Աշոտյանն ու հավելեց, որ Երեւանի պետական կոնսերվատորիան Հայաստանի ամենաուժեղ ավանդույթներ ունեցող բուհերից մեկն է, որի կրթության պահանջարկը ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում է զգացվում:

http://www.youtube.com/watch?v=7W2l5BVOlgI&feature=youtu.be

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ բուհերի խոշորացման ծրագիր , անգամ նախագծային տարբերակով այս պահին գոյություն չունի եւ չի ունենալու մոտ ապագայում:

ԿԳ նախարարն ափսոսանք հայտնեց, որ իր աշխատաժամանակը ծախսում է չարակամ մարդկանց կողմից ապատեղեկատվության հերքման վրա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ