26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բիզնեսմեն համեստ մարզպետը. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով համատեղության կարգով ղեկավարում է նաեւ վառելիքի ներկրմամբ զբաղվող  “Սերգեյ Գրուպ” ընկերությունը, մտադրություն ունի իր բիզնեսները ընդլայնելու:

“Բացի այն, որ նա համատեղ բիզնես ծրագրեր է իրագործում ԲՀԿ-ական պարտված թեկնածու Տիգրան Ստեփանյանի հետ, հատկապես Հայաստան վառելիք ներկրելու  գործում, հիմա էլ Բագրատյանը, ասում են, նոր ծրագրեր է մշակում ԵԿՄ նախագահ, գեներալ, նույնիսկ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ, այս անգամ էլ փորձելով իր գործարար ունակությաններր ցուցադրել շինարարության ու էլիտար շենքերի կառուցման ասպարեզում: Առայժմ, իհարկե վաղեմի ընկերներ գեներալ Գրիգորյանն ու ԲՀԿ-ական մարզպետը վերջնական հայտարարի չեն եկել, թե երբվանից կարող են ձեռնամուխ լինել այդ գործին, բայց որ երկու ընկերների գործնական օրակարգում այդ հարցը դրված է առաջնահերթության կարգով, հաստատ է:

Ի դեպ` Մանվել Գրիգորյանն ու Սերգեյ Բագրատյանր գործնական հարթության մեջ դեռ ճշտումներ ունեն անելու Վայոց Ձորում տեղակայված գեներալ Գրիգորյանին պատկանող գազալցակայանների հետ կապված, որոնց գործերի կառավարումը ամբողջությամբ հանձնված է գեներալի տիկնոջը` Նազիկ Ամիրյանին”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ