26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր անձնագիր` շուտով. Հայացք

ՀՀ քաղաքացիները 2012 թ. հունիսի 1-ից հետո արդեն կարող են ստանալ նույնականացման քարտ` որպես անձը հաստատող փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաեւ կենսաչափական տվյալներով անձնագիր: Այս մասին գրում է “Հայացք”-Ը:

Նոր նմուշի փաստաթղթեր ստանալը կամավոր է: Նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ուժի մեջ կմնան հին նմուշի անձնագրերը: Հունիսի 1-ից հետո ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ, փոխանակել նաեւ հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել վավերականության ժամկետը՝ դրանք միաժամանակ հավասարապես օգտագործելով թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

Օրենքի համաձայն՝ քաղաքացին կենսաչափական տվյալներով անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից: Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, 16 տարեկանից ցածր արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչեւ նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

Քաղաքացին նույնականացման քարտը եւս ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից՝ իր հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունից: Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

Անձնագիրը ՀՀ-ում տրամադրվում կամ փոխանակվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, իսկ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից՝ 60-օրյա ժամկետում: Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը:

ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի եւ կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը սահմանվել են համապատասխանաբար 3 հազար եւ 25 հազար դրամ:

Քաղաքացիներին տրամադրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվելու են հանրային ծառայությունների համարանիշեր եւ ամրագրվելու են նույնականացման քարտերում: Ի դեպ՝ հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերումը եւս կամավոր է: Սոցապահովության քարտերը կարող են օգտագործվել հանրային ծառայությունների համարանիշերի օգտագործման համար նախատեսված նպատակներով նաեւ 2012 թ. հունիսի 1-ից հետո: Նույնականացման քարտ չստացած եւ սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ ոստիկանությունը պետք է վերջինիս տրամադրի հանրային ծառայությունների համարանիշ` տեղեկանքի տեսքով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ