31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակման

Մայիսի 20-ին՝ ժամը 20.00, Հյուսիսային պողոտայի` Աբովյան եւ Եզնիկ Կողբացու փողոցների միջեւ գտնվող հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան։

Մայիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի հետեւանքով մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր: Այն սահմանվել է 1983 թվականին եւ նշվում է յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա 3-րդ կիրակի օրը՝ աշխարհի 115 երկրների 1200 հասարակական եւ համայնքային կազմակերպությունների աջակցությամբ: Ամեն տարի այս միջոցառումն ունենում է իր խորագիրը: Այս տարվա մոմավառությունն անցկացվում է «Առողջության եւ արժանապատվության խթանումը միասին» խորագրի ներքո։ Այս խորագիրն ընդգծում է այն գաղափարը, որ անձի առողջությունը եւ բարեկեցությունը չի կարող պահպանվել` առանց հարգելու անձի արժանապատվությունը եւ առանց պաշտպանելու յուրաքանչյուր մարդու իրավունքները:

Համաձայն UNAIDS-ի վերջին վիճակագրական տվյալների` աշխարհում շուրջ 34 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Չնայած ՄԻԱՎ-ի բուժման մատչելիության ապահովումը նպաստել է համաճարակի կայունացմանը, այնուամենայնիվ, ամեն տարի 1.8 միլիոն մարդ մահանում է ՁԻԱՀ-ին առնչվող հիվանդություններից, մոտ 2.7 միլիոն ՄԻԱՎ-ի վարակման նոր դեպք է գրանցվում: Ամեն տարի առնվազն 390000 երեխա է ծնվում ՄԻԱՎ-ով. մի բան, որն ամբողջովին կարող է կանխարգելվել արդի բժշկական գիտելիքների շնորհիվ:

Մոմավառությունը նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ սոցիալական գիտակցությունը: Ամբողջ աշխարհում 33 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, եւ այս օրը նաեւ կանխարգելող նշանակություն ունի համընդհանուր համերաշխության, խարանի եւ խտրականության խոչընդոտների հաղթահարման համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ