13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլը պատասխանեց Սամվելին

Նիկոլ Փաշինյանը իր կայք-էջում երեկ պատասխանել է թիվ 7 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին:  Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրում է.

“Պարոն Ալեքսանյան. Ի սրտե ուրախացա տեսնելով ձեր ձեռամբ գրված հրավերի տեքստը. դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում:

Որպես “պատգամավորական գործընկեր” վերահաստատում եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճելու ձեզ ուղղված իմ հրավերը, որի ընթացքում կքննարկենք ձեր տեքստում բերված թեմաները եւ ոչ միայն. ընտրությունների ընթացքը, դրա օրինականությունը, քաղաքական իրավիճակը Հայաստանում, սպառողական գները ընտրություններից հետո, մեր ապագա գործունեությունը խորհրդարանում:

Առաջարկում եմ հեռուստաբանավեճը կազմակերպել մայիսի 20-ի երեկոյան, որեւէ հեռուստաընկերության ուղիղ եթերում: Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք, եւ համակված չեք լինի ընկճախտի սինդրոմով, միայն այդ դեպքում ձեր խնջույքի հրավերի քննարկումը իմաստ կունենա: Ինչ վերաբերում է ինձ եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին, համոզված եմ, ձեր երկարամյա գործունեության ընթացքում թիվ 7 ընտրատարածքում երբեք այնքան իրական ընտրող չեք ունեցել, որքան իմ օգտին քվեարկել է 2012թ. մայիսի 6-ին: Բարեւներով` Նիկոլ Փաշինյան”:

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Ալեքսանյանը Փաշինյանին “Փարվանա” էր հրավիրել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ